ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ստորագրահավաք Գյումրիում՝ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով

Ստորագրահավաք Գյումրիում՝ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով
23.01.2015 | 14:16

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների համատեղ շտաբը, համաձայնագիրը գյումրեցիների պահանջի բավարարում չէ: Գյումրիում սկսվել է համաքաղաքային ստորագրահավաք` ուղղված Հայաստանի նախագահին ու Ազգային ժողովին: Պահանջը նույնն է, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին հանձնեն հայ իրավապահներին: Նախաձեռնությունը Գյումրիում անցկացված բողոքի ակցիաների մասնակիցների մի խմբինն է, ասում է Արմեն Ներսիսյանը: «Մեր կողմից՝ հասարակական ակտիվի կողմից, գեներացնելով հասարակության տպավորությունները, տրամադրությունները, կարծիքները, մենք որոշեցինք նախաձեռնել համաքաղաքային պահանջագիր-ստորագրահավաք»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Ներսիսյանը:
Եղած պահանջին ևս մեկ պահանջ է ավելանում․ «Մենք երկու կետով ենք պահանջը առաջադրել՝ համալրել ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ միջպետական համաձայնագրերը՝ պարտադիր ամրագրելով հետևյալ կետը․ ՀՀ տարածքում կարող են ծառայել ՌԴ զինված ուժերի որոշակի ցենզի համապատասխանող պայմանագրային զինծառայողները, և սա պետք է ամրագրվի համաձայնագրերում և ոչ ինքնաբուխ հայտարարությունների տեսքով պետք է սա լինի»: Ներսիսյանն ասում է, որ մինչ օրս իրականացված գործողությունները՝ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների համատեղ շտաբի, համաձայնագրի ստորագրման մասին, չեն բավարարում իրենց պահանջը:
Այսօր իրավիճակը Գյումրիում հարաբերական հանգիստ է, որը, սակայն, կարող է ցանկացած պահի փոխվել:

Դիտվել է՝ 1253

Մեկնաբանություններ